Մեր մասին

Ոչ թե ժամանակավոր լուծում,
այլ կատալիզատոր:

Մենք «Հայաստանի կրթական նախաձեռնությունն» ենք և իրականացնում ենք կրթական հեղափոխություն Հայաստանում: Տասնամյակների խորքային ազդեցությունից հետո մենք ձևավորել ենք նախաձեռնությունների հավակնոտ էկոհամակարգ, որն ուղղված է համազգային, համակարգային փոփոխությունների իրականացմանը:

Մեր պահանջը ոչ թե լոկ աստիճանական առաջընթացն է, այլ մինչև 2050 թվականը Հայաստանի կրթական համակարգի ամբողջական վերափոխումը։ Մեր մոտեցումը համարձակ է, ռազմավարական և ապագայակենտրոն։ Այն ուղղված է կրթական անհավասարության խորքային պատճառների հաղթահարմանը՝ առաջնորդների զարգացման, դպրոցների վերաիմաստավորման, հանրային քաղաքականության ձևավորման և նորարարության խթանման միջոցով։ Մենք կերտում ենք մարդկանց շարժում՝ պատրաստ լուծելու խնդիրներ և կերտելու երկրի ապագան։ Եվ սա միայն սկիզբն է։

Սա պարզապես հուսադրող նախագիծ չէ, այլ ռազմավարական հրամայական մեր երկրի ապագայի համար, և մենք լիովին հանձնառու ենք:

Մեր տեսլականը 2050

Կրթությունը վերափոխում է ազգը

Հայաստանը կանգնած է ակնհայտ անհավասարության մարտահրավերի առաջ. գյուղական և սահմանամերձ համայնքները կյանքի ռիթմից հետ են մնում, մարդկանց տաղանդը լիովին չի բացահայտվում, և սերունդները ստիպված են լինում բազմապիսի ճգնաժամեր հաղթահարել: Մեր տեսլականն է գլխիվայր շուռ տալ այս իրականությունը։

Մինչև 2050 թվականը մենք ունենալու ենք Հայաստան, որտեղ յուրաքանչյուր երեխա՝ անկախ իր գտնվելու վայրից կամ սոցիալ-տնտեսական կարգավիճակից, կարող է բացահայտել իր ամբողջ ներուժը և ապրել ազատ ընտրության իրավունքով: Կրթությունը կլինի այն մեծ համահարթեցման մեխանիզմը, որը կխթանի Հայաստանի զարգացումը: Մենք հրաժարվում ենք «բավարարվել եղածով»:

Մեր առաքելությունը

Վերաիմաստավորելով հանրային կրթությունը

Մեր առաքելությունն է վերաիմաստավորել և վերափոխել Հայաստանի հանրակրթական համակարգը՝ միավորելով նորարարական ծրագրերը, խթանելով քաղաքականության բարեփոխումներն ու կայուն մոդելների ինստիտուցիոնալիզացիան, զորացնելով մանկավարժներին, սովորողներին և առաջնորդների նոր սերնդին կերտելու երկրի ապագան։

Մեր էկոհամակարգը

Մեր էկոհամակարգային մոտեցումը

Ազգային կրթության վերածննդին հասնելու նման լայնածավալ նպատակը պահանջում է խնդիրների լուծում մի շարք ոլորտներում։ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագիրը վերածվել է համապարփակ էկոհամակարգի, որտեղ յուրաքանչյուրը կենտրոնացած է կարևորագույն մարտահրավերների լուծման վրա:

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»

Նոր սերնդի կրթության առաջնորդների զարգացում՝ նրանց երկու տարվա դասավանդման լրջագույն ծրագրով սակավ ռեսուրսներով դասարաններում տեղակայելու հանձնառությամբ։

«Սերունդ» դպրոցներ

Դպրոցների վերափոխում՝ առաջնորդության զարգացման միջոցով բոլոր մակարդակներում (աշակերտներ, ուսուցիչներ, տնօրեններ, ծնողներ) և օրինակելի մոդելների ստեղծում:

«Կայծ» ինկուբատոր

Կրթական նորարարությունների խթանում՝ մեր շրջանավարտներին և գործընկերներին զորացնելու միջոցով՝ մեկնարկելու կրթական և սոցիալական մարտահրավերները լուծող նորարարական նախագծեր:

Հանրային քաղաքականության լաբորատորիա

Շրջանավարտ առաջնորդների զինում տվյալներով և փորձաքննությամբ՝ փաստահեն կրթական քաղաքականություն մշակելու համար, ապահովելով համակարգային փոփոխությունների ամրապնդումը պետական մակարդակով:

Ուսուցիչների վերապատրաստում

Մանկավարժի մասնագիտության հեղինակության բարձրացում մագիստրոսական և հավաստագրման ծրագրերի միջոցով, որպեսզի Հայաստանի ուսուցիչները ունենան համաշխարհային մակարդակի որակավորում:

Կրթություն արտակարգ իրավիճակներում

Արագ արձագանքման ծրագրերի մոբիլիզացում՝ ապահովելու, որ ուսուցումը երբեք չդադարի ճգնաժամերի ժամանակ՝ վերահաստատելով, որ յուրաքանչյուր երեխայի կրթությունը սակարկելի չէ:

Այս բաղադրիչները չեն կարող գործել անջատ, դրանք փոխադարձաբար օժանդակում են մեկմեկու՝ ձևավորելով միասնական շարժում: Այս առաջնորդական ուղին ապահովում է, որ կրթական գործընթացի վրա կարճաժամկետ ներազդեցությունը վերածվի երկարաժամկետ համակարգային փոփոխությունների: Մենք ստեղծում ենք ամբողջական ներազդեցություն ապահովող էկոհամակարգ.

Մեր մոտեցումը

Տվյալահեն: Փաստահեն: Հաշվետու:

Մեր մոտեցման հիմնաքարն այն է, որ մենք տվյալահեն ենք ամեն ինչում: Մենք հավատում ենք, որ չեք կարող փոխել այն, ինչ չեք չափում, և չեք կարող համոզել ուրիշներին առանց ապացույցների:

Հուսալի ներքին համակարգեր

Մենք վերահսկում ենք աշակերտների արդյունքները (ակադեմիական, առաջնորդական), ուսուցիչների աճը, համայնքի հետադարձ կապը և ավելին: Մենք հաշվետու ենք թափանցիկ տարեկան հաշվետվությունների միջոցով:

Համագործակցություն UCLA-ի հետ

Մենք համագործակցում ենք UCLA-ի կրթական դպրոցի հետ (ԱՄՆ-ում թիվ 1 կրթական ֆակուլտետը)՝ իրականացնելու մեր ազդեցության արտաքին հետազոտություն:

Համագործակցություն Նախարարության հետ

Մենք սերտ հարաբերություններ ենք կառուցել ԿԳՄՍ նախարարության հետ՝ հանդիսանալով պաշտոնական գործընկեր: Մենք հաճախ ենք մասնակցում կրթական բարեփոխումների շուրջ քննարկումներին:

Գլոբալ ցանց

Որպես Teach For All ցանցի մաս, մենք համագործակցում ենք գլոբալ մակարդակով և բերում միջազգային լավագույն փորձը Հայաստան:

Համարձակվո՞ւմ եք հավատալ:

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագիրը դարձել է ավելին, քան պարզապես ծրագիր. այն մի ամբողջ կրթական շարժում է: Մենք ձևավորում ենք ներազդեցության էկոհամակարգ՝ ուսուցիչներ, դպրոցների ղեկավարներ, քաղաքականություն մշակողներ և սոցիալական ձեռներեցներ: